ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քիչ առաջ ընդունեց Հայոց Ցեղասպանության փաստը դատապարտող բանաձեւը։ Այս մասին տեղեկացնում է Երկիր մեդիա հեռուստաընկերությունը: Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատում նման փաստաթուղթ է ընդունվում։ Բանաձեւն ընդունվել է 12 կողմ, 5 դեմ ձայներով։