Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերը մեկնաբանել է իրենց թիմի խաղացող Ռաֆինյայի հեռացումը՝ «Բորուսիայի» դեմ մրցավեճում (0:3), դորտմունդցիների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ կոպիտ պահվածքի համար։
«Չգիտեմ, ինչու Ռաֆինյան այդպես վարվեց։ Միգուցե, նրա ձեռքը թաթախված էր կրեմով, և նա ցանկանում էր կատակել Մխիթարյանի հետ։
Եթե լուրջ, Ռաֆինյան պետք է զսպեր իրեն։ Իհարկե, մենք համամիտ ենք մրցավարի որոշման հետ»,-նշել է Զամերը։