Ինչպես հայտնել են Չինաստանի իշխանությունները, Լանժու քաղաքում խմելու ջրի մեջ բենզոլ քաղցկեղածին նյութի քանակը 20 անգամ գերազանցում է նորմայի սահմանները, ինչի պատճառով բնակիչներին հորդորել են ջուր չխմել:
Քաղաքում ջրամատակարարումը դադարեցվել է, իրավիճակը հանգեցրել է քաղաքի սուպերմարկետներում շշալցված ջրի համար հերթերի գոյացմանը:
«Լանժուն դադարեցրել է աղտոտված ջրի մատակարարումը և ակտիվացված բնածուխ է օգտագործում՝ բենզոլը կլանելու համար»,-ասվում է կառավարության հաղորդագրությունում:
Նախաքննությամբ պարզվել է, որ բենզոլը ջրին խառնվել է քիմիական գործարանից: