Ըստ Lragir.am-ի` Մոսկվայի լրագրողական շրջանակներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Երևանի մոտակայքում վերջերս խմբակային բռնաբարության է ենթարկվել Ռուսաստանից մի լրագրողուհի' խուլիգանական մղումներով, նրան ուղեկցող մեկ այլ ռուսաստանցի լրագրողի ներկայությամբ:

 

Այս կապակցությամբ, քաղաքագետ Իգոր Մուրադյանը կայքի հարցմանն ի պատասխան ասել է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել ոչ թե խուլիգանական մղումներով, այլ գաղափարական հողի վրա, և բռնաբարության միտքն առաջացել է միանգամից, այլ ոչ թե նախօրոք ծրագրված ու չարամտության ռեժիմում: Ռուսաստանցի լրագրողներն իրենց պահել են խիստ ճչացող ձևով և վիրավորել են Հայաստանն ու հայ ժողովրդին:

 

Լուրեր.com-ի թղթակիցը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանությունից, սակայն լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ նման տեղեկատվություն չունեն: