Ուկրաինայի նախագահի թեկնածու, ժողովրդական պատգամավոր Օլեգ Ցարևին արմատականների կողմից դաժան ծեծի է ենթարկել և ծանր վիճակում է գտնվում: Հարձակման է ենթարկվել նաև նախագահի թեկնածու Միխաիլ Դոբկինը: Անհայտ անձիք Դոբկինի ծեծել են, ներկել են «զելյոնկայով» և ալրապատել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«ICTV հեռուստաալիքով ուղիղ եթերի ավարտից հետո' Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Ցարևը հարձակման է ենթարկվել զինված ագրեսիվ ամբոխի կողմից, որը շրջափակել էր հեռուստաալիքի շենքը», - ասվում է հաղորդագրությունում:
Հաջորդ հարձակումը վերաբերում է Միխաիլ Դոբկինին: Անհայտ անձինք ջարդել են Ուկրաինայի նախագահի թեկնածու Միխայիլ Դոբկինի ավտոմեքենան և վնասվածքներ հասցրել նրա օգնականին: Այս մասին ասել է Դոբկինը «Ազատության խոսք» հեռուստածրագրի հեռախոսային միացման ժամանակ:
Նշենք նաև, որ Ուկրաինայի նախագահի թեկնածու, Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Ցարևը միջադեպից հետո հայտարարեց, որ մտադիր չէ հրաժարվել նախագահական ընտրություններին մասնակցությունից: