Օդեսայի «Հակամայդանը» Օդեսայի մարզը հռչակել է «Օդեսայի Ժողովրդական Հանրապետություն» և կոչ է արել քաղաքի բնակիչներին՝ արգելափակել տրանսպորտի երթևեկությունը քաղաքում:
Համապատասխան կոչը հրապարակվել է սոցիալական ցանցում «Հակամայդանի» էջում և նրա կայքում: «Այսօրվանից Օդեսայի մարզը հայտարարվում է Օդեսայի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ իշխանությունը պատկանում է միայն նրա տարածքում ապրող ժողովրդին»,-ասված է հայտարարության մեջ: Նաև հակամայդանցիները կոչ են արել քաղաքի բնակիչներին՝ արգելափակել ճանապարհային երթևեկությունն Օդեսայում: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքսը»: