«Օրինաց երկիր» կուսակցության հայտարարությունն ու կոալիցիայից դուրս գալու որոշումը «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանին չի զարմացրել: ՕԵԿ-ի առնչությամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալավերդյանը անեկդոտ հիշեց, երբ անձը երրորդ անգամ է ընկնում բարձրահարկ շենքից ու ողջ մնում ու շրջապատը ողջ մնալու փաստը ոչ պատահական ություն, ոչ էլ զուգադիպություն է բնորոշում, այլ' սովորություն:
Ալավերդյանն ՕԵԿ-ի որոշումը հենց այս համատեքստում է ընկալում' հավելելով, որ նախկին խիստ իշխանամետ կուսակցությունն իր այդ քայլով արդեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Ըստ Ալավերդյանի, դրան նպաստել է ոչ միայն կառավարության փոփոխությունը, այլեւ նախագահի առաջարկած Սահմանադրական բարեփոխումները: Թե ինչպիսին կլինի ՕԵԿ-ի ճակատագիրը որպես քաղաքական ուժ, Ալավերդյանը չի պատասխանում. հարցը կոռեկտ չէ:
Հրապարակախոս, «Բարեփոխում» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Հակոբյանն էլ ոչ միայն ողջունում է, այլեւ դրական գնահատում ՕԵԿ-ի' կոալիցիայից դուրս գալը: Հակոբյանի խոսքերով, կոալիցիա հասկացությունը Հայաստանի նման պետության համար չէ եւ 2003թ. արդիական համարվող կոալիցիաները պետության համար բացասական ազդեցություն ունեցան:
Հակոբյանի գնահատմամբ, որեւէ ուժ ՀՀԿ-ի հետ չպետք է կոալիցիա կազմի, քանի որ որպես մեծամասնություն, ՀՀԿ-ն պետք է պատասխանատվություն կրի ծրագրերի իրականացման համար: Հակոբյանին խորթ են նաեւ կենտրոնամետ, այլընտրանք եւ մնացած այլ ձեւակերպումները այն քաղաքական ուժերի պարագայում, որոնք իշխանության մեջ չեն: «Եթե իշխանության մեջ չես, ապա ընդդիմություն ես, այլ տարբերակ կամ բնորոշիչ գոյություն չունի»,- ասաց Հակոբյանը:
«Սակայն ՕԵԿ-ն իրեն ընդդիմության դիրքերում չի էլ տեղավորում»,- Հակոբյանի վերջին մտքին ի պատասխան' ասաց Լարիսա Ալավերդյանը' հավելելով, որ առայժմ վաղ է ՕԵԿ-ի մասին խոսել, որպես ընդդիմադիր ուժի:
Ապրիլի 16-ին ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո պարզ դարձավ, որ կուսակցությունը որոշում է կայացրել կոալիցիայից դուրս գալու մասին: ՕԵԿ-ական նախարարների երեք պաշտոնակատարներ՝ Սերգո Կարապետյանը, Սամվել Թադևոսյանը և Արմեն Երիցյանը, նպատակահարմար չհամարելով կուսակցության որոշումը, որոշել են դուրս գալ ՕԵԿ-ից: