Երևանում վաղ գարնանը բացված կակաչների ծաղկասածիլները, մասնագետների վկայությամբ, ցրտահարությունից գրեթե չեն վնասվել։
Վաղ գարնանը ծաղկող կակաչների 600.000 սոխուկները դեռևս նոյեմբերին էին դրվել հողաշերտի տակ։ Արդեն երկրորդ տարին է՝ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը կիրառում է այս եղանակը՝ Երևանի սիզամարգերի ծաղկման շրջանը երկարացնելու նպատակով։
Բացի այդ, կակաչների սոխուկները վերաճ են տալիս, ինչը հնարավորություն է ընձեռում տարեցտարի ավելացնել Երևանում մարտ-ապրիլ ամիսներին ծաղկող այս ծաղկատեսակների քանակը։