Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ արձանագրված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճը հուսալի նախադրյալներ է ստեղծել այս տարի ևս կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների աճի միտումները պահպանելու համար: Միայն մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունում մսի արտադրության ծավալներն աճել են շուրջ 5 %-ով, կաթինը' 6.7 %-ով, իսկ ձվինը' 6.1 % -ով:

 

Այս հանգամանքն իր ազդեցությունն է թողել նաև կենդանական ծագման մթերքների ներկրման և արտահանման հաշվեկշռի վրա: Այսպես, 2014 թվականի ապրիլի 15-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունից արտահանված մսի և մսամթերքի ծավալներն ավելացել են 144.4 %-ով, իսկ պանրինը' 168.3 %-ով: Գրեթե 160 %-ով ավելացել է նաև ձկան և ձկնամթերքի արտահանումը: Սրան զուգահեռ, սակայն, մսամթերքի ներկրումը նվազել է 626 տոննայով, իսկ կաթի փոշունը' 207.1 տոննայով:

 

Ընթացիկ տարում նկատվող մսի արտադրության ծավալների աճով են պայմանավորված ներկայումս հանրապետության ներքին շուկայում նկատվող մսեղիքի գնանկման միտումները: