Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ղրիմի թաթարների եւ Ղրիմի այլ ժողովուրդների իրավունքների վերականգնման մասին, որոնք տուժել են ռեպրեսիաներից: Այդ մասին նա հայտնել Է ապրիլի 21-ին՝ բացելով Պետխորհրդի նիստը:

 

«Օգտվելով առիթից՝ կցանկանայի գործընկերներին տեղեկացնել այն մասին, որ ես հրամանագիր եմ ստորագրել Ղրիմի թաթար բնակչության, հայ բնակչության, հույների, գերմանացիների, բոլոր նրանց իրավունքների վերականգնման մասին, ովքեր տուժել են ստալինյան ռեպրեսիաների ժամանակ»,-ասել Է Պուտինը:

 

Նրա խոսքով՝ այդ հրամանագրում շարադրված են «առանձին տարածքների սոցիալ-տնտեսական բարեկարգմանն ուղղված» միջոցառումները, որոնք վերջին տարիներին եւ նույնիսկ տասնամյակներին փաստորեն լքված Էին եւ «իրավաբանորեն ոչ մի ձեւակերպում չունեին», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: