Պետդումայի խորհուրդն ապրիլի 21-ին հանձնարարել է ապամոնտաժել Դումայի երկրորդ հարկի նախասրահում ծավալված ցուցահանդեսը, որը նվիրված է Վլադիմիր Ժիրինիովսկուն նրա ծննդյան օրվա առթիվ:

 

«Պետդումայի կանոնակարգի կոմիտեն Պալատի խորհրդին առաջարկել է որոշում ընդունել այդ ցուցահանդեսի ապամոնտաժման մասին այն միջադեպի առնչությամբ, որը հասարակական լայն արձագանք Է հարուցել»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Դումայի հասարակայնության հետ կապերի եւ ԶԼՄ-ների հետ փոխգործակցության վարչության ղեկավար Յուրի Շուվալովը Դումայի խորհրդի նիստի ավարտից հետո:

 

Այդ ցուցահանդեսի անցկացման որոշումն ընդունվել Էր նախօրոք՝ նախքան այն միջադեպը, որը տեղի Է ունեցել ապրիլի 18-ին, երբ Ժիրինովսկին վիրավորել Էր խորհրդարանական լրագրողներին:

 

Պետդումայի աշխատակազմում ասել են, որ Պալատի խորհրդի որոշումն օպերատիվ կերպով կկատարվի: