Ֆեդերալացման կողմնակիցները Դոնեցկում պլանավորում են տարածաշրջանի կարգավիճակի շուրջը հանրաքվեն անցկացնել Լուգանսկի իրենց համախոհների հետ նույն օրը: Այդ մասին ապրիլի 22-ին հայտնել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, որի ստեծման մասին ապրիլին հայտարարել են հանրահավաքի մասնակիցները, ժամանակավոր կոալիցիոն կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը:

 

Նրա խոսքով՝ քվեաթերթիկներում լինելու Է միեւնույն հարցը:

 

«Շատ մեծ Է այն բանի հավանականությունը, որ ամսի (մայիսի) 11-ին այնուամենայնիվ մեզ միանա Լուգանսկը: Կընթանանք միեւնույն սխեմայով, միեւնույն փաստաթղթային շրջանառությամբ»,- ասել Է Պուշիլինը մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Նա հավելել Է, որ այս պահին ավարտվում Է աշխատանքը հարցի վերջնական տարբերակի վրա, որը կներկայացվի հանրաքվեի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: