«Կասպյան հնգյակի»' Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն այսօր Մոսկվայում կքննարկեն Կասպից ծովը արտատարածաշրաջանային պետություններից անկախության համաձայնագրի նախագիծը, որով, մասնավորապես, նախատեսվում է սահմանափակումներ մտցնել Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ուժեր տեղակայելու դեմ: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը:

 

Նշվում է, որ «Կասպյան հնգյակի» ԱԳՆ ղեկավարները այդ համաձայնագիրը կնախաստորագրեն այսօրվա հանդիպման ժամանակ:

 

«Մոսկվային հաջողվել է համոզել գործընկերներին, որ որևէ արտատարածաշրջանային երկիր պետք է ազդեցություն չունենա Կասպից ծովի հետ կապված ուրոշումների վրա: Խոսք կարող լինել, մասնավորապես, Կասպից ծովում երրորդ երկրների, առաջին հերթին' ԱՄՆ-ի ռազմական ուժերի տեղակայման սահմանափակումների մասին», -թերթին հայտնել է տեղեկացված աղբյուրը:

 

Ենթադրվում է, որ փաստաթուղթը կստորագրվի այս տարվա աշնանը «Կասպյան հնգյակի» պետությունների ղեկավարների' Աստրախանում անցկացվելիք գագաթնաժողովում: