Ապրիլի 23-ին, ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 11-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի 83 ՏՈ 888 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով վարորդ՝ 1993 թ. ծնված Ռ. Ս.-ը տեղում մահացել է:

 

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և ուղղել ավտոմեքենան: