Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տվել է համապատասխան հանձնարարական:
Երևանի քաղաքապետի' 2014 թվականին «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն, այսօր' ապրիլի 24-ին, Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն «Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներ - մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան, Խանջյան, Մոսկովյան, Աբովյան փողոցներ, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան երթուղով: Հետադարձը' Աբովյան,Կորյունի, Նալբանդյան, Խանջյան, Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի - Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - «Հրազդան» մարզադաշտ: Երկրորդերթու ղին կներառի «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի, Լենինգրադյան, Կիևյան փողոցներ, մետրոյի «Բարեկամություն» կայարան երթուղով, հետադարձը' նույն ուղեգծով: