Հանրապետության տարածքում ապրիլի 25-ին' օրվա երկրորդ կեսին, 26-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-ին' առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 25-26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, ապրիլի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, այնուհետև' նույնքանով կբարձրանա: Քամին հարավային' 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում ապրիլի 25-ին օրվա երկրորդ կեսին, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին տեղումների հավանականությունը փոքր է, ապրիլի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +25 աստիճան, ապրիլի 26-ին' + 22, ապրիլի 27-29-ին' +24 աստիճան: