Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շարունակում է մարզումներ անցկացնել:
Բռնցքամարտիկը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հերթական մարզման տեսանյութը:
Հիշեցնենք, որ մեր հայրենակիցն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում: Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցան է (26-1, 8 նոկաուտ):