Օրեր առաջ Lurer.com-ը տեղեկացրել էր, որՄինսկում ձերբակալվել է 36-ամյա հայ «օրենքով գող» Արտյոմ Սարգսյանը՝ Արտյոմ Սարատովսկին։ «Օրենքով գող»-ին բերման են ենթարկել Մինսկ քաղաքի «Երևան» ռեստորանից' մի շարք հայ հեղինակությունների հետ միասին, որոնց թվում եղել է Նոր Հաճնի Ղևոնդը:

 

Ոստիկանները բերման ենթարկված մյուս հեղինակություններին ազատ էին արձակել, իսկԱրտյոմ Սարգսյանին տեղափոխել Մոսկվա' իրենց մոտ պահելով «օրենքով գողի» բաճկոնը: Բաճկոնը նրան վերադարձրել էին միայն Մոսկվայում, ինչից հետո «պարզվել է», որ նրա գրպանում հայտնվել է հերոին տեսակի թմրանյութ: Սովորաբար «օրենքով գող»-երի վրա «գործ է սարքվում» հենց թմրանյութեր պահելու մեղադրանքով:

 

Ինչպես հայտնել էր Lurer.com-ը' Արտյոմ Սարգսյանը երկու օրից ազատ էր արձակվելու: Մեր աղբյուրներն այսօր հաստատեցին այդ տեղեկությունը' Արտյոմ Սարատովսկին ազատության մեջ է:

 

«Օրենքով գող»-ի հարցաքննության ժամանակ հետաքրքիր միջադեպ է արձանագրվել. նա իրավապահի հարցերին պատասխանել է ակնհայտ հեգնանքով:

 

 

Մանրամասները` տեսանյութում: