ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ ընտրեց 55 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին և քարտուղարներին։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ընտրվեցին 30-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից' 21-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքից' 5-ական, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունից' 4-ական, «Օրինաց երկիր» կուսակցությունից' 4-ական և «Ժառանգություն» կուսակցությունից' 4-ական նախագահներ և քարտուղարներ։ Քվերակության արդյունքում թեկանծուների բախումն ընդունվեց միաձայն, և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ստորագրեց համապատասխան արձանագրությունը։
2014 թվականի հունիսի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 55 համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները։