Կենտրոնական բանկն ամփոփել է ապրիլի 22-26-ը ընկած ժամանակահատվածում տարբեր հարթակներում իրականացված գործարքները:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87 մլն 960 հազար 849 ԱՄՆ դոլար' 413.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 101 մլն 829 հազար 488 ԱՄՆ դոլար' 414.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 1 մլն 750 ահազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 2 մլն 600 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք' 412.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4 մլն 760 հազար 12 եվրո' 570.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 12 մլն 990 հազար 323 եվրո' 573.62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 837 մլն 552 հազար 766 ՌԴ ռուբլի' 11.50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 104 մլն 369 հազար 966 ՌԴ ռուբլի' 11.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Ապրիլի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 66.1 մլն ԱՄՆ դոլար: