«Արարատ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանը չի շարունակի աշխատանքը թիմում: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը' հավելելով, որ «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական տվեց' ակումբի ղեկավարների պահանջով: Կողմերը կայացրել են համագործակցությունը դադարեցնելու որոշում: «Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Խաշմանյանին' կատարած աշխատանքի համար:
Այժմ «Արարատ»-ը Հայաստանի բարձրագույն խմբի առաջատարն է և ունի 43 միավոր: Երկրորդ տեղում «Միկա»-ն է 40 միավորով: