Ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովը սոցիալական ցանցերում ադրբեջանական ոստիկանների կաշառակերության վերաբերյալ մի տեսանյութ է տարածել, որը հերթական սկանդալն է առաջացրել Ադրբեջանում: Ադրբեջանցի ճանապարհային ոստիկաններն այնքան են բարոյալքվել, որ կաշառք են վերցնում նաեւ բնամթերքով:

 

Այս մասին հայտնում է haqqin.az լրատվակլան կայքը:  Ինչպես երեւում է տեսանյութից, ճանապարհային ոստիկանները կանգնեցնում են սպիտակ «Նիվա»-ն եւ վարորդից կաշառք պահանջում: Բայց այդ ավտոմեքենայի վարրոդի մոտ փող չի լինում: Այդ ժամանակ ոստիկանները հետաքրքրվում են, թե նա ինչ է տանում մեքենայով, եւ տեղեկանալով, որ «Նիվա»-ն բեռնված է ձկով, համաձայնվում են կաշառքը վերցնել բնամթերքով:

 

Մի քանի րոպե հետո վարորդը ոստիկանների մոտ է վերադառնում երկու մեծ ձկներով եւ դրանք տեղավորում նրանց մեքենայի պահատեղում: