Արարատյան դաշտում ոռոգման ջրի պակաս կա, իսկ Արմավիրի մարզի բազմաթիվ գյուղացիներ սպասում են այդ խնդրի կարգավորմանը: Այս մասին «Սևանա լճի էկոհամակարգերի պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է մինչև 2019թ. հունվարի 1-ը Uևանա լճից ջրի բացթողնման տարե կան չափաքանակ uահմանել առավելագույնը 240 մլն խմ՝ ներկայիս 170 մլն խմ-ի փոխարեն, ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «Հիմա այդ գյուղացիներին որտեղի՞ց ենք ջուրը տալու, եթե չընդունենք այս նախագիծը: Խոսում եք արտագաղթից, հետո էլ ասում եք' եկեք գյուղացուն չտանք այդ ջուրը»,- ասաց Այվազյանը՝ անդրադանալով օրենքի նախագծի վերաբերյալ մի խումբ պատգամավորների քննադատական ելույթ ներին:

 

Վարդան Այվազյանը հիշեցրեց, որ բնապահպանության նախարար իր աշխատելու տարիներին Սևանա լճի մակարդակն ավելացել է 3 մետրով: «Այդ ծրագիրն իրականացնելու համար կառավարությունից 350 միլիոն դոլարի ներդրում էր պահանջվում, սակայն մենք կարողացանք զրո ներդրումով Սևանա լիճ երեք մետր ջուր լցնել»,- ասաց Այվազյանը:

 

Պատգամավորը նշեց, որ պետք է պատժվեն մեղավորները, որոնց ապաշնորհ գործողությունների հետևանքով Արարտյան դաշտավայրը կանգնել է ոռոգման խնդիրների առաջ: «Ե՞ս եմ գողանում՝ կտրեք իմ ձեռքը, ուրի՞շն է մեղավոր՝ ուրիշի ձեռքը կտրեք: Ինչ-որ մեկի ապաշնորհության պատճառով գյուղացին է տուժում: Հենց այդ ապաշնորհին պատժեք, գյուղացին ի՞նչ անի»,- նշեց նա:

 

Ազգային ժողովը քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգերի պահպանման, վերարտադրման և օգտագործման միջ ոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2019թ. հունվարի 1-ը Uևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակ uահմանել առավելագույնը 240 մլն խմ՝ ներկայիս 170 մլն խմ-ի փոխարեն: Կառավարության ներկայացրած ծրագրում ներառված են տնտեuական խիuտ անհրաժեշտության, ինչպեu նաև չնախատեuված արտակարգ իրավիճակների դեպքում պետական քաղաքականության իրականացման հիմնական առաջնային ուղղությունները եւ անհրաժեշտ միջոցառումները։ Ծրագիրը նպատակաուղղված է մինչեւ Սևջուր գետի եւ Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծմանը, ինչպես նաեւ առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումների իրականացման ավարտը Սեւան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի սպասարկման տակ գտնվող հողատարածքների վրա մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ապահովմանը: