Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումը ԱԺ նախագահի պաշտոնում: Չնայած ՀԱԿ-ը հայտարարել էր, որ քվեարկությանը չի մասնակցելու, սակայն Փաշինյանը ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հենց Բագրատյանի օգտին: «Ինձ համար անակնկալ էր Հրանտ Բագրատյանի որոշումը, սակայն եթե նա որոշել է մտնել պայքարի մեջ, ապա ես նրա կողքին եմ»,-ասաց Փաշինյանը:

 

Նա նշեց, որ իր կողմից բարոյական չէր լինի չաջակցել Հրանտ Բագրատյանին ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարում:

 

ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունն ավարտվել է: ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածուներ՝ ՀՀԿ խմբակցության թեկնածու Գալուստ Սահակյանը և ինքնառաջադրված Հրանտ Բագրատյանը: Քվեարկության արդյունքների մասին կհայտարարվի ժամը 14:30-ին: