Այսօր Մայիսի մեկն է` Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Տոնն առաջին անգամ նշվել է 1890 թվականին`Փարիզում, երբ Փարիզի ինտերնացիոնալի կոնգրեսը որոշեց միավորել միջազգային պրոլետարիատը:
1886 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում բանվորները գործադուլ կազմակերպեցին՝ պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր, որի ժամանակ բախումներ տեղի ունեցան ոստիկանության հետ: Մասնակիցներից շատերը ձերբակալվեցին, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան:
1889թ. Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել՝ ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում:
Իսկ 20-րդ դարի սկզբին տոնը տեղափոխվել է նաեւ Խորհրդային Միություն, ուր նշվում էր մեծ շուքով` շքերթներով եւ մշակութային միջոցառումներով:
ԽՍՀՄ-ում մայիսի 1-ը երկար տարիներ համարվել է պետական տոն:
Մայիսի 1-ն առանձնանում է նաեւ նրանով, որ այդ օրն աշխատավորների պահանջները ներկայացվում են իշխանություններին: Այն նշվում է հարյուրավոր երկրներում: Սկզբնավորման օրվանից՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը ոչ միայն տոնական է, այլեւ հանդիսանում է իրավունքների պաշտպանության, գործազրկության ու շահագործման վերացման օր։
Հայաստանում անկախության առաջին տարիներին տոնը չեղյալ համարվեց։ Ներկայումս այն կրկին տոն է մեզ համար և կոչվում է Աշխատավորի օր: