ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ արևմտյան գործընկերներն ուկրաինացիներին չեն խանգարի համաձայնության գալ։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Ռուսաստանն ու Պերուն ամեն դեպքում կողմ են Ուկրաինայում երկխոսության սկսմանը, քանի որ դա սկզբունքային հարց է։ Կիևի իշխանությունը պետք է կատարի իր պարտականությունը, պետք է երկխոսության գնա հարավ-արևելքի ներկայացուցիչների հետ և պայմանավորվի, թե ինչպես են ապրելու հետագայում: Ռուսաստանը հույս ունի, որ Կիևի իշխանությունների և տարբեր շրջաններում նրանց չընդունող հասարակության հետ երկխոսությունը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ-ի հովանու ներքո»,- ասել է նախարարը։

 

Լավրովը նշել է, որ իրենք հույս ունեն՝ արևմտյան գործընկերները, որոնք կասկածներ ունեն, ուկրաինացիներին չեն խանգարի պայմանավորվելու հարցում։