Ինչպես հայտնում է itar-tass-ը, Սլավյանսկի ինքնապաշտպանական ջոկատի ներկայացուցիչները հայտնել են, որ արդեն երրորդ ուկրաինական ուղղաթիռն են խփել: Այս մասին հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

 

«Ուղղաթիռը տառացիորեն պայթեց օդում»,- հաղորդում է աղբյուրը:

 

Հիշեցնենք, որ «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովն ավելի վաղ հայտնել էր, որ խփվել է երկու ուղղաթիռ: Օդաչուներից մեկը սպանվել է, երկրորդը գերի է վերցվել և տեղափոխվել է հիվանդանոց:

 

Սլավյանսկ քաղաքն ամբողջությամբ արգելափակված է, լարված դրությունը շարունակվում է: Կիևի իշխանություններն Ուկրաինայի անվտանգության ծառայության առաջ խնդիր են դրել արևելյան շրջաններում վերահսկողությունը վերականգնելու հարցը լուծել մինչև մայիսի 3-ը: