ՀՀ Արդարադատության նորանշանակ նախարար, Վրաստանում Հայաստանի արդեն նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը դիվանագիտական աշխատանքից այլ պաշտոնի տեղափոխվելու կապակցությամբ հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Վրաստանի Հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Նախագահը և վարչապետը շնորհակալություն են հայտնել պարոն Մանուկյանին՝ երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Այնուհետև ՀՀ Արդարադատության նորանշանակ նախարարը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: