Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսն' անդրադառնալով թիմից հեռանալուն, նշել է.

«Ես հիմա հանգիստ խղճով եմ հեռանում. «Բավարիան» ամուր կանգնած է ոտքի վրա: Փորձում էի ժամանակն օգտագործել' ինքս իմ մասին մտածելով: Ես սրիկա էի և խոզ: Պետությունից թաքցրել եմ 30-35 մլն, կփորձեմ վճարել, ինչ կարող եմ: Չեմ պատրաստվում թոշակի անցնել»,- Հյոնեսի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Հյոնեսը հարկեր չվճարելու համար դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատսզրկման, ինչի համար էլ լքել է ակումբի նախագահի պաշտոնը:

Իսկ երեկ նա նաև հեռացվել է գերմանական սպորտի «Փառքի սրահից»: