Հանրային պալատի անդամ Գեորգի Ֆյոդորովին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ռուսաստանի Հանրային պալատի ներկայացուցիչները պատրաստվում են հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով Ուկրաինայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել' Օդեսայում տեղի ունեցած ողբերգության համար: Այս մասին հայտնում է ria.ru-ն'վկայակոչելով «Իզվեստիա» պարբերականին:

 

«Այժմ մենք տեղեկություններ ենք հավաքում և պատրաստվում ենք հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-այս մասին ասել է Ֆյոդորովինը:

 

Հիշեցնենք, որ Օդեսայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվեց 46, վիրավորվեց ավելի քան 200 մարդ: