Վրաստանի ազգային գրադարանում մայիսի 6-ին մեկնարկել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների գագաթնաժողովը:

 

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, բացելով հանդիպումը, նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանի և Թուրքիայի հետ Վրաստանի համագործակցությունը շատ տպավորիչ է:

 

Մարգվելաշվիլին ընդգծել է, որ ինքը հիանալի հարաբերություններ ունի նախագահներ Իլհամ Ալիևի և Աբդուլա Գյուլի հետ: «Ինձ շատ ջերմ ընդունեցին Թուրքիայում, ես նաև արդեն երկու անգամ հանդիպել եմ Իլհամ Ալիեւի հետ, և մենք շատ գոհ ենք մնացել այդ հանդիպումներից»,- ասել է նա:

 

Վրաստանի նախագահը նշել է, որ գագաթնաժողովը նպատակ ունի աջակցելու տարածաշրջանում իրականացվող տնտեսական նախագծերին: