«Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Ակտոբեից» կրած պարտությունը:

Նշենք, որ սա Մինասյանի առաջին պարտությունն է ղազախական թիմում: Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով:

«Արդյունքը համապատասխանում էր խաղին: Ես ընդամենը 14 օր է, ինչ թիմում եմ, մենք թույլ կողմեր ունենք, սակայն հիմա դրանք չեմ ասի: Դրանց վրա աշխատում ենք: Մեզ մոտ դեռևս չի ստացվում հարձակման գծում, հնարավոր չէ ամեն ինչ միանգամից փոխել: Հարձակման գծում մենք դեռևս չենք զգում միմյանց: Միշտ էլ պետք է ուժեղացնել թիմը, պարտադիր չէ դա անել նոր ֆուտբոլիստների ձեռքբերմամբ, այլ թիմին պետք է բարելավել խաղը, մենք ունենք ներուժ»,-Մինասյանի խոսքը մեջբերում է vesti.kz-ը: