Չինաստանի հյուսիս-արևմտյան Շենսի նահանգում' առաջին չին կայսր Ցին Շիհուանդիի (մ.թ.ա. 259-210) գերեզմանից 5 կմ հեռավորության վրա, մի քանի տասնյակ հնագույն գերեզմաններ են հայտնաբերվել:

 

Ինչպես գրում է moya-planeta.ru կայքը' գերեզմաններում, հավանաբար, հուղարկավորվել են աշխատակիցները, ովքեր կառուցել են հայտնի «տերակոտա» բանակ-կառույցը և չին կայսեր դամբարանը:

 

Գերեզմանից դուրս են բերել ավելի քան 300 կերամիկական իրեր, որոնք պատմական մեծ արժեք են ներկայացնում: Որոշ նմուշների վրա հայտնաբերված «Լի» անվանումը, որը, հավանաբար, պատկանել է մոտակա գյուղերից մեկին, թույլ է տվել գիտնականներին՝ պարզել, թե ովքեր են եղել այդտեղ թաղված մարդիկ: Բանակի կառուցման աշխատանքների համար 30 հազար ընտանիք է տեղափոխվել «Լի» գյուղ: