ՊՍԺ-ն դարձել է Ֆրանսիայի առաջնության 2013/14 մրցաշրջանի չեմպիոն:
Լորան Բլանի թիմը չեմպիոն ճանաչվեց այն բանից հետո, երբ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում ընթացող «Մոնակոն» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Գենգամին» (1:1):
Սա Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի համար 9-րդ չեմպիոնությունն է:
Իբրահիմովիչը երկու անգամ դարձել է Հոլանդիայի չեմպիոն, 4 անգամ հաղթել է Սերիա A-ում, մեկ անգամ' Լա Լիգայում և երկու անգամ էլ Լիգա 1-ում:
Նշենք, որ հաշվի է առնվել նաև «Յուվենտուսի» կազմում երկու չեմպիոնությունը, որը հետագայում չեղյալ է համարվել: