Իշխանությունից դուրս գտնվող հատվածում տիրող ներկայիս իրավիճակը կարելի է բնութագրել հետևյալ կերպ՝ հատվածական, քաղաքացիական կամ արտահամակարգային, ոչ կուսակցական ընդդիմությունը կամ դիմադրությունը հաղթեց կուսակցական ընդդիմությանը: Ընդ որում, հաղթեց ոչ թե այն պատճառով, որ նպատակաուղղված կռիվ էր տանում հաղթանակի հասնելու համար, այլ որովհետև պարտվողները ժամանակի հետ արագ մարգինալացան՝ ՀԱԿ-ը, կամ այդպես էլ չկարողացան ժամանակի ու տարածության մեջ գտնել սեփական տեղն ու ինքնությունը՝ ԲՀԿ-ն:
Արդյունքում ստացվեց մի իրավիճակ, որն արտաքնապես տհաճ է: Տհաճ, քանի որ իշխանությունը «քաղաքական դաշտում» չունի մրցակից, որպեսզի գոնե մի քիչ կասկածի սեփական հաղթանակի վրա: Տհաճ, որովհետև անկախ Տեր-Պետրոսյանի ու Ծառուկյանի քաղաքական որակներից, նրանց հանդեպ ունեցած մոտեցումներից, նրանց մասնակցությունը ընտրություններին ասենք առնվազն կզսպեր Շարմազանովի և նրա կուսակիցների վստահ ու հպարտ կեցվածքով արված հայտարարությունները ընտրությունների արդյունքների մասին:
Ընդ որում, մի հետաքրքրական պահ կա հանրապետականների ինքնաբավության մեջ՝ այն ըստ էության սպառում է միայն Սերժ Սարգսյանի «ձեռքբերումները»: Օրերս Ազատություն ռադիոկայանին տված մի փոքր հեռախոսազրույցի ընթացքում Պարույր Հայրիկյանը շատ դիպուկ բնութագրեց իշխանության իրավիճակը՝ ասելով , որ Սերժ Սարգսյանին հաջողվել է լեգալ ու ոչ լեգալ միջոցներով մի քանի պաշտպանական գծերով վերցնել իշխանությունը, ու շեշտեց, որ ոչ թե Հանրապետականը, այլ Սերժ Սարգսյանը: Ու Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի դաշտում չլինելը, ընդհանրապես քաղաքական դաշտի արդեն գրեթե կատարյալ տիրապետումը հենց Սերժ Սարգսյանի առանձին շրջանակի, ոչ թե հանրապետականի «ձեռքբերումն» են: Սա ուղղակի՝ քաղաքական տհաճության իմաստով:
Վերադառնանք ընդդիմության դաշտում տիրող իրավիճակին: Այս պահին այդ տհաճ իրավիճակը բնութագրվում է նրանով, որ իշխանությանը որևէ կերպ գոնե ցնցելու ունակ թեկնածու չկա: Մեծ հաշվով այդպես է: Եթե իհարկե նույն ազատ մնացած դաշտը չկոնսոլիդանա բոյկոտի գաղափարի շուրջ: Դա ըստ էության կլինի սառը ցնցուղ Սերժ Սարգսյանի համար, որովհետև հինգ տարվա աշխատանքը՝ վերընտրվել լեգիտիմ ու որոշակի ստանդարտների համապատասխան, ջուրը կլցվի:
Խնդիրը թերևս այն է, որ սա Հայաստանում առաջին նախագահական ընտրություններն են լինելու, որտեղ ինտրիգն ըստ էության բացակայում է: Դա առայժմ գնահատվում է որպես բացասական հատկանիշ, քանի որ նախագահական ընտրությունների հետ կապվող փոփոխությունների հույսը Հաայաստանում միշտ ուղեկցվել է ինտրիգներով: Ինտրիգների առկայությունը դարձել է յուրատեսակ ցուցիչ քաղաքական արդյունավետության համար, ու ստացվել է այնպես, որ ընդդիմությունն է այն ուժը, որը ոչ թե ռացիոնալ քաղաքական ու իրավական գործընթացներով անցնելու պատրաստակամություն ու կարողություն ունի, այլ ինտրիգ ստեղծելու հնարավորություն: Մեծ հաշվով, քաղաքական դաշտում ու հանրության մեջ տիրող որոշակի «լճացումն» այս պահին կապված է հենց այն մտայնության հետ, որ ոչ թե ամեն ինչ որոշված է, այլ ամեն ինչ որոշված է առանց ինտրիգների:
Այս իմաստով, առաջիկա ընտրություններն այն սցենարով, որ նախանշվում են, հետաքրքիր նշանակություն կարող են ունենալ: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ հնարավորություն կա լսելու ծրագրեր, ոչ թե ինտրիգներ, ու չնայած շատերի կողմից ծրագրեր լսելը համարվում է պարապ զբաղմունք, բայց առաջիկա ընտրապայքարը հենց ծրագրեր լսելուն միտված լավ ժամանակահատված է խոստանում լինել:
Իհարկե, որոշ իմաստով դաշտը շարունակում է իռացիոնալության ոգին պահել, ասենք Վարդան Սեդրակյանի էպոսի, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ուրախություն պատճառող լեզվական նորարարությունների տեսքով: Մյուս կողմից, ճնշում կա նաև խաղից դուրս մնացած «ծանրքաշայինների» կողմից, որոնք իշխանությունից դուրս գտնվող դաշտի ակտիվությունը բնութագրում են կամ պրոիշխանական, կամ էլ առաջ են քաշում այն թեզը, որ բոլորին պարզ է, որ Սերժ Սարգսյանը հաղթելու է, էլ ինչ կարիք կա մասնակցել ընտրություններին:
Սակայն այդ մոտեցումը բավական պրիմիտիվ է ռացիոնալ քաղաքականության տեսանկյունից, որովհետև այդ սկզբունքով ընտրություններում միշտ պետք է առաջադրել մի հոգու՝ նրան, ով միշտ «մեկ է հաղթում է»: Ի վերջո, ընտրությունների սահմանված նպատակը հաղթանակն է, բայց սեփական քաղաքական հայտը ներկայացնելն էլ պակաս կարևոր չէ, այդ թվում հետագա հաղթանակի համար: Ու ամենակարևորը՝ հանրության մոտ քաղաքականության ընկալման փոփոխության գործընթաց է ընթանում, վերը նշված մի քանի ասպեկտներով ՝ ծրագրայնություն ու ռացիոնալություն, ինտրիգների ու ապոկալիպտիկ սցենարների փոխարեն:
Այս իմաստով, առաջիկա նախագահական ընտրությունները կարող են թվալ ու մեկնաբանվել որպես «լոքշ» ընտրություններ: Հայաստանում տիրող քաղաքական որոշակի ընկալումների իմաստով ընտրությունները հենց այդպիսին են, ու հենց այդ իմաստով էլ տարբեր են ու բեկումնային մյուս «ոչ լոքշ» ընտրությունների ֆոնին:
«Լոքշը» հաղթում է ինտրիգներին
13:10 - 10.Հունվար.2013
Աղբյուր՝
Lragir.am
Առաջարկում ենք նաև
21/02/15 09:55
«Ժողովուրդ». Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան. Քաղաքական բացահայտ բազար՝ Ցեղասպանության քողի տակ
02/02/13 10:28
Սերժ Սարգսյանի «փիարն» ու Լևոն Տեր-Պետրոսյանի հակաքարոզը ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի մատուցմամբ
25/01/13 23:07
Երեք նախագահների ժողովուրդը
25/01/13 16:08
Սերժ Սարգսյանի համար կնկարեն 60%-ի մոտ ձայն,Րաֆֆիին` 24...
23/01/13 11:26
«Բերմուդյան եռանկյունուց» դեպի քաո՞ս...
23/01/13 09:18
Ինչը լավ կանեին երեք նախագահները
19/01/13 16:38
Սերժ Սարգսյանի շնորհակալական խոսքը Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)
17/01/13 16:01
Ինչն է միավորո՞ւմ Տեր-Պետոսյանին, Քոչարյանին ու Սարգսյանին
15/01/13 13:12
Ռոբերտ Քոչարյանի «կարդիոգրաման»
05/02/13 19:32
Նախագահական աստղագուշակ
03/02/13 16:30
ՀԱԿված եմ մտածել, որ նախանձը դառնում է քաղաքական կատեգորիա
Ամենադիտված
Լրահոս
15:50
Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու ու շարժմանն աջակցելու համար աշխատանքից հեռացնում են Հայաստանի լավագույն բժիշկներից մեկին․ պատգամավոր
15:30
ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ աջակցում են սրբազան շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
15:10
Դուք էն տեսակն եք, որ վաստակաշատ բժիշկ եք աշխատանքից ազատում, հաղթած գեներալ եք կալանավորում. Աղասի Միքայելյան
14:08
Սրբազան պայքարին միացած՝ Արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանն ազատման դիմում է գրել (տեսանյութ)
14:00
Գեղամ Փաշիկյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ
12:20
Բագրատ Սրբազանի հաջողությունները Եկեղեցունն են, իսկ հնարավոր անհաջողությունները՝ իրենը, անձնապես․ Կ․ Հովհաննիսյան
11:40
Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան
10:59
Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն և հանդուրժող լինել միմյանց նկատմամբ. ՄԻՊ
10:25
Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան
09:50
Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան
16:02
Հայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների թափը. ԵԱՀԿ գործող նախագահ
15:40
Հորդորում ենք ՆԳՆ–ին՝ տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին, ոստիկանների կոչումը խայտառակողներին կարգի հրավիրեք․ Լիա Խոջոյան
14:59
Համակարգի պարագլուխներին կոչ եմ անում՝ «դասականի ասած» սթափվել ու խելքները գլուխները հավաքել․ Վահե Գրիգորյան
14:48
ՔՊ-ականներն իրենց դեմքը կորցրել են, սա ստորացման գերադրական աստիճանն է, նրանց հետ խոսելու առիթը կգա (տեսանյութ)
12:50
Թասիբի էլեմենտներ մնացել են. Համբիկ Սասունյանին բաժին չտարան, բայց հարվածել են դեմքին․ Մելիքյան
12:15
Հանդիպել եմ Սրբազանի հետ, պատկերացումներ ունեմ, որոնք իրականացնելու դեպքում սիրով կմիանամ Շարժմանը․ Սուրեն Սահակյան
09:00
«Սրբազանի շարժման մասին բացասական կարծիքը ձեւավորող լրատվականի տերը բանակից ազատվելու համար փաստաթուղթ է կեղծել և կարգալույծ արվել Եկեղեցու կողմից»
08:50
Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով. «Ժողովուրդ»
08:33
Փորձում են ցույց տալ՝ ոչ ոք դուրս չի գալիս փողոց. զուգահեռ հայտարարում են՝ 170 մարդու բերման են ենթարկել