Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 9-ին այցը Ղրիմ սադրանք է համարել: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
«Մայիսի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղրիմ՝ իրականացվել է սադրելու նպատակով»,-հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Նա նաև նշել է, որ Կիևը դա գնահատում է որպես արտասահմանյան նախագահի այց Ուկրաինա, քանի որ Ղրիմն Ուկրաինայի տարածք է: