Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը տեղեկացրել է, որ Մարիուպոլում Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների դեմ հատուկ գործողություն իրականացնելիս պատանդ է վերցվել քաղաքի ոստիկանության պետը:
Այս տեղեկության մասին Ավակովը գրել է Facebook-յան իր էջում: Նա նաև նշել է, որ դիպուկահարները խաղաղ բնակչության և զինվորների ուղղությամբ կրակել են հիվանդանոցի վերին հարկերից:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին ավելի քան 20 մարդ է սպանվել Ուկրաինայում՝ Մարիուպոլում, ոստիկանների հետ բախումների արդյունքում:
Ուկրաինական իշխանություններն ապրիլի 15-ից սկսել են հատուկ գործողություններ իրականացնել երկրի հարավ-արևելքում՝ ներգրավելով բանակայիններին: Այնտեղ մարտից անցկացվում են Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքներ: Մոսկվայում ուկրաինական իշխանությունների գործողությունները որակվել են շատ վտանգավոր: