ԵՄ-ն դատապարտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղրիմ, որտեղ նա մասնակցել է Հաղթանակի 69-ամյակի տոնակատարությանը: Այս մասին հայտնում է gazeta.ua-ն:
Մայիսի 9-ին Վլադիմիր Պուտինն այցելել է Սևաստոպոլ և ընդունել Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 69-ամյակին նվիրված զինվորական շքերթը: Շքերթից հետո Պուտինը շնորհավորել է Ղրիմի բնակչությանն, այնուհետև ծաղկեպսակ դրել Հայերանական մեծ պատերազմի զոհերի հուշակոթողին: Պուտինի այցը Սևաստոպոլ քննադատել է նաև Եվրամիությունը: Իսկ Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքել է, որ Պուտինն այցելել է իրեն պատկանող տարածք:
«ԵՄ-ն խորին ափսոսանքով է նշում Սևաստոպոլի զինվորական շքերթին Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին»,- հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կեսյանչիչը:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված մեր ընդհանուր պատմության այս կարևոր օրը չպետք է օգտագործվեր' Ղրիմի անօրինական բռնազավթումը մասսայականացնելու համար: