ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ' Հայրապետ Սիմոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ 

 

Կենսագրական տվյալներ

 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

 

27 սեպտեմբերի 1956 թ., Գեղարքունիքի մարզ գ. Լճաշեն

 

Կրթություն

 

1973-1978 թթ. Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ։

 

Աշխատանքային գործունեություն

 

1978-1979 թթ. - «Սևան» ազգային պարկ' գիտաշխատող

 

1979-1983 թթ. - Սևանի քաղխորհրդի գործկոմի կապիտալ շինարարության բաժնի ինժեներ, ավագ ինժեներ, ճարտարապետական խմբի ղեկավար

 

1983-1989 թթ. - Սևան քաղաքի գլխավոր ճարտարապետ

 

1989-1990 թթ. - «Սևանշին» տրեստի կառավարչի տեղակալ

 

1990-1991 թթ. - «Հայառռեկլամ» կոմբինատի միջշրջանային տեղամասի պետ

 

1994-1996 թթ. - Սևան քաղաքի գլխավոր ճարտարապետ

 

1996-1997 թթ. - ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաքաշինության և ճարտարապետության վարչության պետ

 

1997-1999 թթ. - Սևանի փոխքաղաքապետ

 

2001-2009 թթ. - «Լինսի» հիմնադրամի «Աղետի Գոտի» ԾԻԳ-ՊՀ ծրագրի պատասխանատու

 

2009թ-ից' ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ։

 

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

 

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա։