Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեց գազամատակարարման հետ կապված խնդիրների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում է նաև հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս մասին Ազգային ժողովում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գազամատակարարման հետ կապ ված խնդիրների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը: «Քիչ անց տեղի կունենա հերթական նիստը, որի օրակարգում, այլ հարցերից բացի, կա նաև հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը»,- ասաց Մելքումյանը:
Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգը հագեցած է: Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ իրենք բավականին մեծ քանակությամբ նյութեր են ստացել, որոնք պետք է քննարկեն և մանրամասն վերլուծության ենթարկեն, որից հետո արդեն պարզ կդառնան հետագա անելիքները:
Գազամատակարակման հետ կապված խնդիրների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանն էր, ով նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում: