ՀՀ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը: Երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ անցկացվել են նաև ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: