Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դանտեն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք գավաթային հանդիպմանը և նշել.

«Մենք միշտ հարգում ենք մեր մրցակիցներին: Ֆուտբոլիստները պետք է ուշադրությամբ լսեն մարզչի խոսքերը: Այս խաղում մենք պետք է խաղանք ոչ թե լավ, այլ շատ լավ: Ռոբերտ Լևանդովսկին համաշխարհային կարգի հարձակվող է, սակայն մենք պետք է հետևենք նաև Ռոյսին, Մխիթարյանին և Օբամեյանգին»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է անգլիական մամուլը: