ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում մեկ տարեկան երեխան վայր է ընկել բարձրահարկ շենքի 11-րդ հարկից և ողջ մնացել: Երեխան տարբեր կոտրվածքներ է ստացել, վնասվել են թոքերը: Երեխայի համար հիվանդանոցում թոքերի արհեստական օդափոխման սարքավորում են միացրել: Բժիշկների խոսքով' նա գտնվում է ծանր, սակայն կայուն վիճակում:

 

Ենթադրվում է, որ 15 ամսական երեխան սայթաքել է և պատշգամբի ճաղերի միջով վայր ընկել: Բժիշկները կատարվածը հրաշք են համարում, քանի որ, սովորաբար, մեծահասակների 7 հարկից ավելի բարձրությունից ընկնելն ավարտվում է մահով: Բժիշկի խոսքով' նա ողջ է մնացել շնորհիվ իր ճկուն կմախքի և այն փաստի, որ նա ընկել է փափուկ մակերեսի վրա: