Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկը կարող է մեկ տարով զրկվել վարորդական իրավունքից ճանապարհային երթևեկության կանոնների լուրջ խախտում անելու պատճառով:
Ինչպես հայտնում է Euromag-ը՝ Prague Express-ին հղումով, ոստիկանությունը մայիսի 3-ին Օստրավա քաղաքի D1 մայրուղու վրա կանգնեցրել է Զարոլեկի մեքենան: Վերջինս ընթանալիս է եղել 180 կմ/ժամ արագությամբ, մինչդեռ թույլատրելի արագությունը 130 կմ/ժամ է:
Սկզբում Լյուբոմիրը Զաորալեկը հերքել է, որ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, ապա խոստովանել է և ավելացրել, որ պատրաստ է կրել իր պատիժը:
«Դա տեղի է ունեցել գիշերվա ժամը երկուսին, իսկ մայրուղին ազատ է եղել: Ամեն դեպքում՝ դա պետք է տեղի չունենար», - նշել է ԱԳ նախարարը: Որպես պատժամիջոց՝ նախարարին սպառնում է 10000 կրոնի (365 եվրո) չափով տուգանք: