Հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի 2014/15թ-ի մրցաշրջանի' միանգամից խմբային փուլի ուղեգիր նվաճած բոլոր ակումբները:

Ցանկն ունի հետևյալ տեսքը.

«Ատլետիկո», «Բարսելոնա», «Ռեալ» (բոլորը՝ Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի» (բոլորը՝ Անգլիա), «Բավարիա», «Բորուսիա» Դորտմունդ, «Շալկե» (բոլորը՝ Գերմանիա), «Յուվենտուս», «Ռոմա» (երկուսն էլ՝ Իտալիա), «Բենֆիկա», «Սպորտինգ» (երկուսն էլ՝ Պորտուգալիա), ՊՍԺ, «Մոնակո» (երկուսն էլ Ֆրանսիա), «Շախտյոր» (Ուկրաինա), ԲԿՄԱ (Ռուսաստան), «Այաքս» (Հոլանդիա), «Օլիմպիակոս» (Հունաստան), «Գալաթասարայ» (Թուրքիա), «Անդերլեխտ» (Բելգիա), «Բազել» (Շվեյցարիա):

Մյուս 10 թիմերը հայտնի կդառնան որակավորման խաղերի արդյունքում: