Վրաստանի Անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման խորհուրդը հայտարարել Է, որ Վրաստանի Դարիալի կիրճում տեղի ունեցած սողանքից հետո չգտնված է համարվում յոթ մարդ: Սպասվում է եղանակի «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Մայիսի 17-ի առավոտյան Վրաստանի տարածքում տեղի Է ունեցել սառցախառը սելավ, որը փակել Է Ռազմավիրական ճանապարհը եւ Թերեք գետի հունը: Դարիալի կիրճում «Կազբեկ» (Վրաստան) - «Վերին Լարս» (Ռուսաստան) սահմանապահ անցակետի աշխատանքը դադարեցված Է ինչպես վրացական, այնպես Էլ ռուսական կողմից: Սողանքը վթարային իրավիճակ Է առաջացրել «Հյուսիս – Հարավ» մայր գազատարում, որով ռուսական գազը տարանցմամբ փոխդադրվում Է Հայաստան:

 

«Ըստ չհաստատված տեղեկատվության՝ ժայռի բեկորների տակ են հայտնվել բեռնատար ավտոմեքենաներ: Բացի դրանից, ըստ նախնական տեղեկատվության՝ սողանքի պահին թունելում, որտեղ տեղի Էին ունենում շինարարական աշխատանքներ, նույնպես փլվածքների տակ Է մնացել մի քանի անձ»,- ասված Է Խորհրդի հայտարարության մեջ:

 

Դրանում նաեւ նշվում Է, թե չնայած այն բանին, որ փրկարարները որոնողական աշխատանքներն անցկացնում են ինտենսիվորեն, շուրջօրյա ռեժիմով, ջրի մակարդակը գերազանցված Է եւ սողանքի զանգվածը բավականին մեծ Է, ինչն իր հերթին խանգարում Է առավել արդյունավետ աշխատանքներ իրականացնելուն:

 

Մաքրման աշխատանքներում, որոնք համակարգում Է Վրաստանի ենթակառուցվածքի եւ տարածաշրջանային զարգացման նախարարությունը, ներգրավված Է մինչեւ 20 միավոր ծանր տեխնիկա: