Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ հանրային քննարկումները շարունակվում են: Մայիսի 21-ին քննարկումն ընթանում է «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման հարցը սահմանադրության լուծումներով» թեմայով: Թեմայի շուրջ զեկուցումներով հանդես են գա լիս Սահմադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ու արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: Զեկույցներին կհաջորդի քննարկումը, որին մասնակցում են քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, սահմանադրագետներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ մայիսի 20-ից մեկնարկել է հանրային քննարկումների շարքը:
Քննարկումը կազմակերպվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ:
Սահամանադրական բարեփոխումների հիմքում դրվում է հետևյալ հիմնարար սկզբունքը՝ համաձայն որի. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները պետության կողմից ճանաչելով որպես բարձրագույն արժեք՝ պետք է պայմանավորեն իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրացումը և երաշխավորեն իրավունքով իշխանության սահմանափակումը: