Թուրքական «Սիվասպորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Կառլոսն առաջարկ է ստացել իսպանական «Գրանադայից»:

Իսպանական ակումբում 41-ամյա բրազիլացին կզբաղեցնի Լուկաս Ալկարասի պաշտոնը, ով մրցաշրջանի ավարտին որոշել է լքել պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է Inside Spanish Football-ը:

«Գրանադան» Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց 15-րդ տեղը, իսկ «Սիվասպորը» Թուրքիայի առաջնությունն ավարտեց 5-րդ հորիզոնականում՝ նվաճելով Եվրոպայի լիգայի ուղեգիր: