Ստամբուլում Սոմայի ածխահանքի աղետի հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների ընթացքում նվազագույնը մեկ ցուցարար զոհվել, տասնյակ ցուցարարներ վիրավորվել են: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլիեթ» թերթը, ցույցը ցրելու համար ոստիկանները կրակ են բացել, եւ ռետինե գնդակը դիպել է ակցիայի մասնակիցներից մեկի գլխին, որը տեղում մահացել է:
Ցուցարարները, որոնք Սոմայի աղետի համար մեղավոր են համարում թուրքական կառավարությանը, այրել են մի քանի ավտոմեքենա, դրանց թվում նաեւ ոստիկանական մեքենաներ են եղել:
Թուրքիայի Մանիսայի նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում մայիսի 13-ի գիշերը տեղի ունեցած պայթյունի եւ ծագած հրդեի ու փլուզումների պատճառով զոհվել են 301 հանքափոր: Հանքի աղետի հետ կապված' Թուրքիայի բազմաթջվ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել, որոնց մասնակիցները պահանջել են կառավարության հրաժարականը' մեղադրելով իշխանություններին երկրի հանքերում անվտանգության կանոններին չհետեւելու մեջ: