Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը' պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու երեկ նշեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուտով հրաժարական է տալու և ինչու զուգահեռներ իրականացրեց «Գևորգ Մարզպետունի» վեպի հերոսի հետ, պատգամավորը պատասխանեց.

 

«Գևորգ Մարզպետունի վեպում մի գլուխ կա' «Մի ծաղկով գարուն չի գա»… ես զուգահեռներ արեցի, որովհետև գեղարվեստական կյանքում կարող են նման դեպքեր լինել, բայց իրական կյանքում չի եղել»:

 

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի' վարչապետի պաշտոնից հեռանալու մասին իր կարծիքին, պատգամավորը նշեց.

 

«Քաղաքական տրամաբանության շրջանակում եմ դիտում, բոլորը միաձայն կրկնում են, որ իրագործելու են իրենց ծրագիրը: Մենք ասում ենք այն համակարգը, որով շարժվում եք, ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,- ասաց Հակոբյանը: